Corpus Christi-ն Cacapava-ում
22 –ը մայիսի 2008 թ.
(Տես նաև նկարները. տեղադրված են տեքստից հետո)


        Բրազիլիան հիմնականում կաթոլիկ երկիր է, և ամեն տարի Երրորդության կիրակիից հետո երկրորդ հինգշաբթի (տոնում են Զատիկի առաջին օրից 7 շաբաթ անց), մենք տոնում ենք Corpus Christi-ն: Դա Սուրբ Եվխարիստիայի, այսինքն հացի, սուրբ հացի մեջ Քրիստոսի մարմնին հարգանքի մատուցնամ տոնակատարությունն է:
        Մեզ մոտ` Բրազիլիայում, այդ օրվա հետ կապված ավանդույթներ կան, և այն ինչ այստեղ նկարագրված է տեղի է ունենում ամեն հատուկ տոնակատարության ժամանակ: Մարդիք (ամբողջ գիշերվա ընթացքում) շատ գունազարդ գորգերով զարդարում են այն փողոցները, որոնցով պիտի անցնի տոնական թափորը:Այդ գորգերը պատրաստված են մի քանի տեսակի նյութերից, կախված համայնքից: Որոշ համայնքներ օգտագործում են ծածկոցներ և ձմեռային շորեր, որոնք արարողությունից հետո պիտի նվիրաբերվեն աղքատ մարդկանց, որոնք չեն կարող իրենց համար գնել դրանք: Սակայն գեղարվեստական ձևաորման ամենաավանդական ձևը պատրաստված է ներկած ավազի օգնությամբ, օգտագործվում է սուրճի փոշի, թեփ (փայտի տաշեղներ), վերամշակվող նյութեր և այլն:
        Իմ քաղաքի որոշ մասերում, եկեղեցական գլխաոր շրջաններում, նույնպես կատարվում է տոնակատարությունը և գեղարվեստական ձևաորումը, սակայն ես պետք է ընդունեմ… չնայած որ Paraiba Valley-ը մեծ քաղաք է, նրա գեղարվեստական ձևաորումները այնքան գեղեցիկ չեն, որքան Cacapava-ում` հարևան քաղաքում արված գեղարվեստական ձևաորումները:
        Corpus Christi – ի ժամանակ Cacapava-ն զբոսաշրջիկներ է ընդունում ողջ Paraiba Valley-ից և այլ քաղաքներից, որոնք գտնվում են Sao Paulo նահանգի այս փոքրիկ մարզից դուրս: Բոլորը ուղևորվում են այնտեղ` գորգերի գեղեցկությունը տեսնելու համար: Մենք նույնպես ուղևորվեցինք այնտեղ: Ինչպես և յուրաքանչյուր տարի, այս տարի մենք նույնպես գնացինք Cacapava, որպեսզի տեսնենք գորգերը և վայելենք տոնակատարության երջանիկ մթնոլորտը:
        Ավտոմեքենան կայանելուց հետո մենք այցելեցինք մայր Cacapava’s եկեղեցին, որպեսզի աղոթենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք այն բոլոր օրհնանքների համար, որոնք մենք ստանում ենք կյանքի ընթացքում, և իհարկէ, որպեսզի որոշ խնդրանքներ անենք աստծուն (ինչպես մենք այստեղ ասում ենք` որովհետև ոչ ոք կատարյալ չի): Այնուհետև մենք դուրս եկանք ման գալու: Եվ հետաքրքիր էր տեսնել, որ որոշ ընտանիքներ (Cacapava-ում) դեռևս պահպանում են այդ օրը տան դիմաց փոքրիկ խորան տեղադրելու ավանդույթը: Դուք կարող եք որոշ նկարներում տեսնել Աստվածաշունչը խորանների մոտ, մոմեր, խաղող և հաց (Եվխարիստիան պատկերելու համար) և ընտանիքի սուրբ բարեխոսի պատկերը: Այս սովորույթը շատ տարածված էր անցյալում, երբ մարդիք ավելի աստվածապաշտ էին, քան այժմ:
        Այս տարի գեղարվեստական ձևաորված ճանապարհը (3,7 կիլոմետր) ավելի կարճ էր, քան անցյալ տարի…Եվ մենք քայլում եինք այդ ճանապարհով… Այդ գեղեցիկ արևոտ աշնանային օրը մենք քայլում էինք, և տեսնում էինք գեղեցիկ գեղարվեստական ձևաորումը:
        Բոլոր գորգերը գեղեցիկ էին, (ափսոս, որ ես չեմ կարողանա ներկայացնել դրանց ողջ գեղեցկությունը մի քանի լուսանկարների օգնությամբ) և տարօրինակ էր այն միտքը, որ արարողությունից հետո դրանք պետք է հավաքեին: Ավանդույթի համաձայն ոչ ոք չի կարող քայլել այդ գորգերի վրայով քահանայից առաջ, որը արարողության ժամանակ սուրբ հացն է տանում:
        Հույս ունեմ, որ Ձեզ համար հետաքրքիր էր կարդալ այս ամենը, և հույս ունեմ, որ Դուք բավականություն ստանաք ցուցադրված լուսանկարները դիտելիս:

Joao
Hosted by uCoz